ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ, այսօր՝ հուլիսի 5-ին, AntiFake.am-ը եւ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն համատեղ խորհրդանշական ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Պահպանեք_Սահմանադրությունը (#Save_Constitution) խորագրով։

Ակցիան մեկնարկել է 10:30-ից Բաղրամյան 1 հասցեից, որտեղից ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ նախագահական նստավայր:


Խորհրդանշական ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որի հիմնական գործառույթը ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետեւելն է, ոչ միայն աչք է փակում տարբեր պաշտոնյաների կողմից Սահմանադրության խախտման դեպքերի վրա, այլ նաեւ անձամբ խախտում է Սահմանադրությունը։ Ուստի Սահմանադրությունն ունի ՀՀ քաղաքացիների պաշտպանության կարիքը։

Ակցիայի ընթացքում կիրականացվեն խորհրդանշական գործողություններ, որոնցից հետո մասնակիցները ՀՀ Սահմանադրություններ կնվիրեն քաղաքացիներին։