Կոտայքի մարզում, այսօր հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին Subaru մակնիշի 35 LC 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Մայակովսկի գյուղի բնակիչներ 17-ամյա Լ․Օ-ն, 17-ամյա Է․Յ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 17-ամյա Դ․Ա․-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաննները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Հայրապետ Հ.-ն, ում ամբողջական տվյալները պարզվում են։