Գեղարքունիքի մարզում կովերի անկումը, նախնական վարկածով, խոնավ պայմաններում աճող, առվույտազգիների խոտերն ուտելու հետեւանք է, եւ կապ չունի՝ ջուրը խմել են Սեւանից, թե՝ այլ տեղից. դեռ վաղ է ասել՝ Սեւանի ջրի հետեւանք էր։ 

Ավետիսյանն ասաց, որ իրենք հստակ պատճառը դեռ չեն կարող նշել, պետք է լաբորատոր փորձաքննություն անցկացնեն մասնագետները. «Նախնականով ուռածության, փքվածության խնդրի հետեւանք է, որը կարող է առաջանալ շատ անձրեւների, խոնավ պայմաններում աճող առվույտ ազգիների խոտեր ուտելուց, եւ անմիջապես հետո, ջուր խմելը»։


Գեորգի Ավետիսյանն ասաց, որ ինքն արդեն ճշտել է՝ այս կենդանիների սատկելը այս դեպքում անկում չի համարվում. «Համենայն դեպս, պատկերը կլինիկական նշան է, որը լինում է հիմնականում խոտերի եւ բույսերի ուտելուց հետո։ Կովի մսելիքը փրկելու համար սպանդ են իրականացրել, կամ տեսել են, որ կենդանին ուռել է ծակելով փրկել են»։

Հարցին՝ արդյոք կովերի սատկելը այս դեպքում պայմանավորված չէ Սեւանա լճի կանաչավուն տեսք ունենալով, Ավետիսյանն ասաց. «Խոտը կերել է, եւ կապ չունի, հիմա ջուրը խմել է Սեւանի՞ց, թե՝ այլ տեղից։ Վաղ է ասել՝ Սեւանի ջրի հետեւանք էր դա, թե՝ ոչ»։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում 4 սպանդի ենթարկած կով կա, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ 8։ Անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է։