Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում, հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխգործակցության հրատապ հարցերին Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ ելնելով այդ միությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունից։


Մասնավորապես, Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հոկտեմբերի 1-ին Երեւանում նախատեսված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստումը, ինչպես նաեւ ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները։

Բացի այդ, քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով համագործակցության խնդիրները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել շփումները։