Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացել է 20-ամյա հղի կին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Գորիսի բաժնից։

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 20։10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացել է նույն քաղաքի բնակիչ 20-ամյա հղի կին։ Կնոջը մահացած գտել է հարեւանը եւ ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար։


Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ հղի կինն ուներ 2 տարեկան երեխա։ Հարեւանը լսել էր երեխայի լացի ձայնը, եւ գտել կնոջը մահացած։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։