Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երեւանում եւ Արարատի մարզի Մասիս քաղաքում:


Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար եւ 1 սահնօձ տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք: