ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին՝ հուլիսի 5-ին, Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, ապա Տեղերի վանական համալիր այցելությունից հետո «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում նշել են Սահմանադրության օրը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայտնի հանրապետականները ինքնամոռաց պարում:


Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամները, նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին ՀՀԿ-ական մարզպետներ, ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարներ։