Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի անունները:

Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 5-ի անունները:

ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: