Լոռու մարզի Քարինջ գյուղում երեկ` հուլիսի 7-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել:

«Ալավերդու ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ արձանագրվել է Լոռու մարզի Քարինջ գյուղի 1983 թվականին ծնված բնակչի մահը: Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ին Քարինջ գյուղին հարակից «Պնդի հողեր» կոչվող հանդամասից դեպի ձոր տանող ճանապարհի ծառի ճյուղից պոլիմերային պարանով պարանոցից կախված վիճակում հայտնաբերվել է 1983 թվականին ծնված տղամարդու դի»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: