Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ "Lada 21010" մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող "Bogdan" եւ թիվ 41 երթուղին սպասարկող "Higer" մակնիշների ավտոբուսներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան: