Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարեւանությամբ բախվել են Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։