Թբիլիսիից Երեւան ուղեւորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է AliQ Media-ն։

Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) եւ Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .)ավտոմեքենաները։


Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

«ՃՏՊ-ի հետեւանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։