ՌԴ նախագահ Վ. Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն:

«Ես դա չեմ անի՝ ելնելով վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել ՌԴ Պետդուման:

Վ. Պուտինը նաև մեկնաբանել է իրեն վիրավորած վրացի լրագրողի դեմ քրգործ հարուցելու գաղափարը:

«Մեծ պատիվ է ինչ-որ քրեական գործեր հարուցելը։ Թող հեռանա»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Ավելի վաղ, Պետդումայի պաշտոնական կայքը հաղորդել էր, որ հաշվարկվում են Ռուսաստանի պատժամիջոցներից Վրաստանի կորուստները: