Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, Shamshyan.com-ը։

Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: