«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել:

Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:

Այս մասին «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը: «Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:

Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից»,- նշեց նա: Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, որ գնդապետն է սպանել Հովհաննիսյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում