Շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը։

«Հարգելի քաղաքացիներ, շտապբուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ»,– նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ անհրաժեշտության դեպքում կարող են քաղաքացիները զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով կամ 010-54-40-58 համարով։

Հիշեցնենք` այսօր ժամը 13։00–ից Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են Երևան ՋԷԿ–ում ու Հրազդան ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարներով։