Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում առաջին մարզումն է անցկացրել Լոս Անջելեսում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մրցաշրջագայության է մեկնել ԱՄՆ։

«Արսենալը» ընկերական հանդիպումներ կանցկացնի «Կոլորադո Ռեփիդսի» (հուլիսի 16), Մյունխենի «Բավարիայի» (հուլիսի 18), իտալական «Ֆիորենտինայի» (հուլիսի 20), Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 24) հետ։

«Արսենալն» այս ամռանն ընկերական հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական «Լիոնի» (հուլիսի 28) եւ «Անժեի» (հուլիսի 31) հետ։ Օգոստոսի 4-ին անգլիական թիմը կհյուրընկալվի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» (Գամպերի գավաթի խաղարկություն)։

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրի հանդիպումն «Արսենալը» կանցկացնի օգոստոսի 11-ին՝ հյուրընկալվելով «Նյուքասլին»։