Համացանցում հայտնվել է Ավստրալիայի ափերի մերձակայքում երկու սպիտակ շնաձկների դաժան պայքարի տեսանյութը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կադրերում երեւում է՝ ինչպես է գիշատիչներից մեկը մոտեցել նավի մոտ ձկնորսական խայծին, որից հետո դրա վրա անսպասելիորեն հարձակվել է ավելի խոշոր շնաձուկը: Այնուհետեւ երկու կենդանիները անցել են ջրի տակ:


Հետազոտողները որսացել են շնաձկներից մեկի մնացորդները, որը գրեթե կիսված էր հակառակորդի հետ պայքարի հետեւանքով: