Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 21:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել փայտե սյանը, ինչի հետեւանքով սյունը պոկվել եւ մնացել է լարերից կախված:

Փրկարարներն Ա.Զ.-ին (ծնված 1984 թ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով