Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին (Մ-10) բախվել են «ԳԱԶել» (վարորդ 43-ամյա Ա.Մ.) եւ «ԶԻԼ» (վարորդ 24-ամյա Ա.Խ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով Ա.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Մ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: