Ուկրաինայի Մարիուպոլի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում խոշոր վթար է տեղի ունեցել հուլիսի 14-ին: Հսկայական տարան վնասվել է և դրանից դուրս է հորդացել հալած չուգունը: Շուրջ 2 հազար տոննա հալած չուգունը լցվել է արտադրամասի տարածք: Վթարը տեղի է ունեցել խառնելու հատվածի նոր սարքավորումում: