Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ևս մի խումբ տավուշցիներ փակել են M4 միջպետական մայրուղին՝ պահանջելով թույլատրել ծառահատումները: Ըստ Hetq-ի՝ նրանք անգամ քարեր են նետել ճանապարհը բացել փորձող ոստիկանների ուղղությամբ: Ըստ Armtimes.com-ի՝ կա 9 վիրավոր՝ բոլորն էլ ոստիկան: Նրանք տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց: