Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսին ջերմ ընդունելության համար։

Անգլիական ակումբը մեկ շաբաթ տեւած մարզումային հավաքը Լոս Անջելեսում ավարտեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ ընկերական խաղով։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով, Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կամում էր եւ մասնակցեց գոլային գրոհի։

International Champions Cup

«Արսենալ» - «Բավարիա»՝ 2։1 (տեսանյութ)

Լուիս Պոզնանսկի, 49, ինքնագոլ, Էդվարդ Նկետիա, 89 - Ռոբերտ Լեւանդովսկի, 71