Այս պահին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կրկին լարված իրավիճակ է: Քաղաքացիները փողոց էին փակել: Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ աշխատանք չկա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր կառավարությունում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ մարզում 200 աշխատատեղ կա՝ 8-ից 15 հազար դրամով, իջեւանցիներից մեկն ասաց, որ պատրաստ է 5 հազար դրամով աշխատել, սակայն չկա աշխատանք:

Մեկ այլ քաղաքացի էլ լրագրողին ասաց. «Դու օրը 10 հազար դրամով կարո՞ղ ես տուն պահել՝ երեխուն պահել, ծախսերը հոգալ»: