Իջևանում փայտի առևտրով զբաղվողները շարունակում են լարված պահել իրավիճակը: Տավուշի մարզպետարանի մոտ ցուցարարների թվում կան երեխաներ ու անչափահասներ: Բողոքողները փայտահատման թույլտվությունից բացի նաև պահանջում են ազատ արձակել ձերբակալված ընկերներին, այլապես ավելի վատ է լինելու: «Սրանք թուրքից բեթար են: Եթե արին եք ուզում, արին դի թափվիլ»,- տեսախցիկների առաջ հայտարարեց զայրացած ցուցարարներից մեկը:

Նա նաև պնդում է, թե գիշերվա ժամը 3:30-ին հատուկջոկատայինները կեսգիշերն անց ներխուժել են մի կնոջ տուն ու տարել նրա 21 տարեկան հաշմանդամ տղային, ով ոչ խոսում է, ոչ քայլում: