Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը հումորային նոր տեսահոլովակ է նկարահանել: Այն անդրադառնում է վերջին շրջանում Հայաստանում կատարվող և շատ քննարկվող հարցերին՝ քաղաքականությունից մինչև աղբահանության խնդիր:

Տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել նաև 46 համարի երթուղայինի նախկին վարորդ Ռուստամ Վարդանյանը, ով հունիսի 11-ին հեռացվել էր աշխատանքից Ֆեյսբուքում հրապարակված աղմկահարույց տեսանյութից հետո: