ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի զորամաս: Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրը:
«Հիմա այս զորամասում սկսվել է նախնական գործը, եկել ենք տեղում տեսնելու՝ ինչպես է գործընթացն աշխատում»,- նշել է վարչապետը:
Զորամասում վարչապետին տեղեկացրել են, որ արդեն փոխվել է սննդի որակը:
Զորամասի ճաշարանում Փաշինյանն անձամբ է փորձել զինվորի սննդի որակը: