Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է:


Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նույն օրը, ժամը 00:35-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 53-ամյա Մանվել Ն.-ն, վարելով Վարդենիս (ԶՈԴ)-Արարատ երկաթգծի երկաթուղու 1620/1 բեռնատար գնացքը 580-րդ կմ 1ՊԿ հատվածում՝ Մրգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Էդիկ Ա.-ին, ով տեղում մահացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով՝ Մանվել Ն.-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար: