Վառ օդային օձ

Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս տարիներին ծնված մարդիկ բավականին ոչ միանշանակ անձնավորություններ են ու հակասական։ Ցանկացած պահի կարող են բարի փերուց վերածվել չար հրեշի։ Որպես կանոն՝ նրանք չեն ապրում, այլ սավառնում են օդերում՝ երազելով ու հասարակ մահկանացուներին վերից նայելով։ Կյանքի դժվարությունները, որպես կանոն, նրանք չեն նկատում պարզապես այն պատճառով, որ չեն բախվում դրանց հետ։

Այնպես է ստացվում, որ բոլոր խնդիրները նրանց փոխարեն լուծում է ինչ-որ մեկը՝ ծնողները, ամուսինները կամ նույնիսկ երեխաները։ Այս նշանի մարդիկ մանկամիտ են, շատ զգայուն ու ռոմանտիկ։ Նրանք բաց են ու շփվող, պաշտում են զվարճություններն ու անհոգ կյանքը։ Սակայն նրանք պետք է ավելի ուշադիր վերաբերմունք ցուցաբերեն այլ մարդկանց զգացմունքների ու պահանջմունքների հանդեպ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Սև գոմեշի

Ումի՞ց զգուշանալ՝ Կրակի պահապանից

Հաջողակ թվերը՝ 3, 15, 27

Ծաղկման ժամանակաշրջանը՝ փետրվար

Կոբրա

Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ։ Ում ասես նրանք կարող են կանգնեցնել ճիշտ ուղու վրա, կհուշեն՝ ինչ անել ու ինչպես վարվել։ Նրանք պաշտում են խորհուրդներ տալ, քանի որ դրա շնորհիվ իրենց շրջապատող մարդկանց աչքում նրանք խելացի են թվում։ Նրանք հոգատար են ու մի փոքր վատնող, միշտ փորձում են օգնել մարդկանց, այնպես որ՝ երբեմն մոռանում են իրենց մասին։ Սիրառատ են, հակառակ սեռի մոտ հաջողություն ունեն։

Կոբրաներն ավելի շատ պետք է մտածեն իրենց սեփական կյանքի մասին, այլ ոչ թե ամբողջովին խորասուզվել այլոց տառապանքների մեջ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Տաք արևի

Ումի՞ց զգուշանալ՝ Վառ օդային օձից

Հաջողակ թվերը՝ 1, 13, 25

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հունիս

Կրակի պահապան

Ծննդյան տարեթվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապաններն ընտանեկան օջախի պաշտպաններն են, ովքեր մեզ լույս ու ուրախություն են բերում։ Համաձայն Տիբեթյան աստղացույցի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է կանխազգացումը, ինչը թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ։ Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, բայց չնայած դրան, նրանք, միևնույն է, չեն կարողանում ազատվել միայնության զգացողությունից։ Այս տիպի մարդիկ անհավանական կարգին ու ազնիվ մարդիկ են։ Բարոյականությունը նրանց համար միշտ առաջին տեղում է։ Մի քիչ ինքնահավան են ու փակ, պահպանողական։ Նրանց չի խանգարի մի քիչ ավելի բաց ու զիջող լինել։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վանականի

Ումի՞ց զգուշանալ՝ Վառ օդային օձից

Հաջողակ թվերը՝ 4, 16, 28

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հունվար

Մաքուր ջրի աղբյուր

Ծննդյան տարեթվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրը շռայլության, բարության ու պոզիտիվ էներգիայի շատրվան է։ Այս նշանի մարդկանց համար օտար հասկացություններ են կոպտությունն ու դաժանությունը, անարդարությունն ու շահամոլությունը։ Նրանք լավ լուրեր ու դրական էմոցիաներ են բերում, գնահատում են ընկերական փոխհարաբերությունները, դավաճանությունն անթույլատրելի բան են համարում։ Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ ավելի հաճախ լսել սեփական ինտուիցիայի ձայնը. Այն կօգնի կյանքի ուղին ընտրելու հարցում։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Նեֆրիտե սյունի

Ումի՞ց զգուշանալ՝ Կաշվե թևնոցից

Հաջողակ թվերը՝ 5, 17, 29

Ծաղկման ժամանակաշրջանը՝ մայիս

Նեֆրիտե սյուն

Ծննդյան տարեթվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս նշանի մարդիկ չեն սիրում մարդկային կուտակումներ ու զանգվածային միջոցառումներ։ Նրանք տանել չեն կարողանում պարտադրանքներ ու իրենց անձնական տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, գերադասում են առանձին, մեկուսի վիճակ ու խաղաղություն։

Կյանքում շատ ակտիվ են, օժտված են փայլուն խելքով, գտնվում են ճշմարտության անընդհատ փնտրտուքի մեջ, ինչով հաճախ հոգնեցնում են իրենց շրջապատող մարդկանց։ Հասարակության մեջ նրանք սառը և իշխող արիստոկրատների տպավորություն են թողնում։

Տիբեթյան աստղացույցն այս տարիներին ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց վրա, ովքեր շրջապատում են իրենց, ճկունություն սովորել ու խորաթափանցություն։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Մետաղական զանգի

Ումի՞ց զգուշանալ՝ Սև գոմեշից

Հաջողակ թվերը՝ 6, 18, 30

Ծաղկման ժամանակաշրջանը՝ նոյեմբեր

Մետաղական զանգ

Ծննդյան տարեթվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս նշանի մարդիկ փառապանծ ասպետներ են, հավատարիմ, շնորհակալ ու շռայլ։ Նրանք շատ ինքնաքննադատ են ու զգայուն։ Նրանք անխուսափելի են համարում կյանքի ցանկացած շրջադարձերը, աշխատում են շրջապատողներին ցույց չտալ իրենց վատ որակները, շատ բաներում սահմանափակում են իրենց, որպեսզի չտրվեն գայթակղության։ Գերադասում են ապրել ինչ-որ մեկի համար։

Այս նշանի մարդիկ ավելի հաճախ պետք է հրաժարվեն բարձր գաղափարների հետևից ընկնելուց ու շունչ առնեն, որ այստեղ ու հիմա վայելեն կյանքը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Նեֆրիտե սյունի

Ումի՞ց զգուշանալ՝ Լճային կրիայից

Հաջողակ թվերը՝ 7, 19, 31

Ծաղկման ժամանակաշրջանը՝ սեպտեմբեր

Լճային կրիա

Ծննդյան տարեթիվը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի մարդիկ իրենք են իրենց ճակատագրի տերը՝ ստեղծելով իրենց գաղափարները իրագործելու համար բարենպաստ պայմաններ։ Լճային կրիաները նուրբ են ու հավատարիմ, նրանց համար խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ այնքան էլ բարեհաճ ու պարզ չեն։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կրակի պահապանի

Ումի՞ց զգուշանալ՝ Մետաղական զանգից

Հաջողակ թվերը՝ 8, 20, 30

Ծաղկման ժամանակաշրջանը՝ ապրիլ

Կաշվե թևնոց

Ծննդյան տարեթիվը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս տարիներին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց համար հետաքրքիր են ցանկացած գաղտնիքներ ու հանելուկներ։ Մեկուսացման, ինքնամփոփության ժամանակաշրջանները ու մռայլ մտքերի հանդեպ հակվածություն ունենալը փոխարինվում են ակտիվ շփվողականության հատվածներով։

Միայնության մեջ հայտնվելու վախից Կաշվե թևնոցի նշանի ներքո ծնված մարդիկ անընդհատ կյանքին ընդառաջ են գնում, անընդհատ գտնվում են նոր ընկերների փնտրտուքի մեջ։ Վայրի գայթակղիչի կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է նրանց ներքին բարդույթներն ու անվստահությունը։

Այս նշանի մարդիկ ատում են ագրեսիան և կոնֆլիկտները, բայց իրենց ողջ անկախությամբ հանդերձ՝ մնում են իրենց ամենամտերիմ մարդկանց հետ էմոցիոնալ կապի մեջ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Տաք արևի

Ումի՞ց զգուշանալ՝ Վանականից

Հաջողակ թվերը՝ 9, 21, 23

Ծաղկման ժամանակաշրջանը՝ մարտ

Սև գոմեշ

Ծննդյան տարեթվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև գոմեշը ուղղամտորեն է գործում, երբեք չի պտտվում կողքերը, գերադասում է ամեն ինչ միանգամից հստակեցնել, որպեսզի խուսափեն տհաճ իրավիճակներից։ Այս նշանի մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով և գրավում են մարդկանց։

Տիբեթյան աստղացույցը այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս ուշադիր վերաբերվել թշնամիներին, չարժե թերագնահատել նրանց։ Երբեմն նրանք շատ վտանգավոր են լինում։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վառ օդային օձի

Ումի՞ց զգուշանալ՝ Կոբրայից

Հաջողակ թվերը՝ 10, 22, 29

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հուլիս

Նորալուսին

Ծննդյան տարեթվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, զգայուն ու նուրբ մարդիկ, սակայն նրանք կարող են ակտիվ լինել գործերում ու կրքոտ՝ սիրո մեջ։ Նորալուսինը շատ փոփոխական է, խանդոտ ու անկայուն, և սա շատ խնդիրներ է ստեղծում։ Նորալուսնի մարդկանց կարելի է խորհուրդ տալ վերահսկել սեփական էմոցիաները ու տրամադրության վայրիվերումները։ Այդ ժամանակ նրա հետ ավելի հեշտ կլինի ու ավելի հաճելի շփումը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Վառ օդային օձի

Ումի՞ց զգուշանալ՝ Նեֆրիտե սյունից

Հաջողակ թվերը՝ 11, 23, 31

Ծաղկման ժամանակաշրջանը՝ օգոստոս

Տաք արև

Ծննդյան տարեթվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են կենսական ուժով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկերներ են ու օգնականներ, նրանց վրա հանգիստ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում։

Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել իրենց ազատությունը։ Ցանկացած բարդ իրավիճակ լուծում են ապշեցուցիչ արագությամբ ու իրենց համար զարմանալի շահեկանությամբ։

Տարեցտարի այս նշանի մարդիկ ավեկի հանգիստ, պակաս անխոհեմ ու կենսուրախ են դառնում։ Եթե դուք ուզում եք չկորցրնել կյանքի հանդեպ ունեցած ձեր կենսուրախ վերաբերմունքը, աշխատեք ձեր մեջ պահել առույգությունը։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կաշվե թևնոցի

Ումի՞ց զգուշանալ՝ Կրակի պահապանից

Հաջողակ թվերը՝ 12, 24, 26

Ծաղկման ժամանակաշրջանը՝ հոկտեմբեր

Վանական

Ծննդյան տարեթվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի մարդիկ շատ ամբողջական էակներ են, ամուր։ Նրանց դժվար է շեղել իրենց ընտրած ճանապարհից։ Միևնույն ժամանակ նրանք կենսուրախ են ու շփվող, օժտված են կենդանի երևակայությամբ, պաշտում են քննարկումներ անել ու վիճել։

Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անկեղծությունը, անմիջականությունը, շփման թեթևությունը։ Սիրային գործերում այս մարդիկ նվիրված են ու կայուն, ի վիճակի չեն ստորության ու դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար Վանականները պետք է զիջող լինեն իրենց շրջապատի հանդեպ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են կարողանում այդքան իմաստուն վերաբերմունք ունենալ կյանքի հանդեպ։

Ո՞ւմ հետ ընկերություն անել՝ Կրակի պահապանի

Ումի՞ց զգուշանալ՝ Մաքուր ջրի աղբյուրից

Հաջողակ թվերը՝ 11, 23, 28

Ծաղկման ժամանակաշրջանը՝ դեկտեմբեր