Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Այս մասին տեղեկացանքՈստիկանությունից:


«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից: