Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օուշեն սիթի քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ իջնում ջրի վրա:

Ամերիկյան CBS լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում այդ ժամանակ գտնվել է միայն օդաչուն, ում հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից և լողալով ափ դուրս գալ: