Հուլիսի 23-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: