Խաբարովսկում վրանային ճամբարում եղած աղջիկներից մեկի ծնողները պատմել են տեղի ունեցած հրդեհի մանրամասների մասին: Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը:

10-ամյա Իրինայի մայրը պատմել է, որ իր դուստրը գիշերը 3-ին զանգահարել է իրեն: Իրինան արագ տեղեկացրել է, որ ճամբարում հրդեհ է բռնկվել և իրեն տեղափոխում են հիվանդանոց:

Աղջիկը պատմել է, որ արթնացել է ձեռքի հատվածում ուժեղ ցավից և տեսել է, որ կրակը հասել է ձեռքին: Նա գոռացել է և սկսել է արթնացնել մյուսներին: Երեխաներին հաջողվել է վազել փողոց և լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Նշվում է, որ շոկային վիճակում հիվանդանոց տեղափոխված Իրինան այժմ իրեն լավ է զգում: Նրա մայրը հավելել է, որ վրանային ճամբարի կազմակերպիչները հստակ չեն պատասխանում հրդեհի վերաբերյալ հարցերին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 երեխա։