Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 22։35-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։

Վրաերթի ենթարկվածը շպրտվել եւ ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր հեռացրել է բախման վայրից։

Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել եւ մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան գիտակության չգալով՝ մահացել է։