Շերեմետեւո օդանավակայանում տեղի է ունեցել միջադեպ, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։

Ինքնագնաց շարժասանդուղքը բախվել է ինքնաթիռին եւ վնասել նրա երիզակողը, տեղեկացրել են ՌԲԿ-ին Nordwind ավիաընկերությունում։

«Օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը վնասել է Boeing 737 ինքնաթիռի երիզակողը, ինչի հետեւանքով Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները կմեկնեն պահեստային ինքնաթիռով։ Հետաձգման մոտավոր ժամանակը կազմում է 30 րոպե»,- տեղեկացրել են ՌԲԿ-ին Nordwind ավիաընկերության մամուլի ծառայությունում։

Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատում է նաեւ telegram-ալիք «112»-ը։

Շերեմետեւո օդանավակայանի կայքում նշված է, որ ինքնաթիռը թռել է Մոսկվայի ժամանակով ժամը 11.23-ին։ Այսպիսով, ուշացումը կազմել է 53 րոպե։