Այսօր, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 25 մետր գլորվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Վյույր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար։