«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանի անձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Խալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում:

Մենք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ է հանգստանում Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում»: Սեւանո՞ւմ՝ կառավարական ամառանոցո՞ւմ։ «Հայաստանո՛ւմ»: Ավելի ուշ վարչապետը նկարներ ներբեռնեց Դիլիջանից, որտեղ անցկացնում է հանգիստը։ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը եւս նույն օրը մեկնել է հանգստի։ Նրա մամուլի խոսնակից տեղեկացանք, որ «նախարարն իր հանգիստն անցկացնում է Երուսաղեմում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում