Երեւանում, այսօր, հուլիսի 26-ին, արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի եւ BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։


Վթարի վայրում քաղաքացիները ՃՈ ծառայողներին տեղեկացրեցին, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։ ՃՈ ծառայողները կարողացել են մոտենալ այդ քաղաքացուն եւ պրոֆեսիոնալ ձեւով վնասազերծել նրան, ձեռքից խլելով դանակը։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։