Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը:

Վթարի հետեւանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածի ինքնությունը: