ՌԴ Կերեմովսկի շրջանի Միսկի քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տղամարդն իր կենակցուհու հետ դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և գրկելով կնոջը՝ իբրև թե կատակով նրան հանել է պատշգաբի ճաղերից դուրս: Սակայն կատակն ավարտվել է ողբերգությամբ, տղամարդը չի կարողացել պահել կնոջն ու նա ցած է ընկել 4-րդ հարկից ու տեղում մահացել: Հարուցվել է քրեական գործ: