Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:

Հայաստան է վերադարձել 132 մարդ: Նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան, ինչի կապակցությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Հուրգադայում հանգստանալու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստը և հայրենիք վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով