«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-20:00 կդադարեցվի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների` Օստրովսկու, Ծատուրյան, Գլինկա, Լիսինյան, Աճեմյան փողոցների եւ նրբանցքների, Միչուրինի փողոցի, Զավարյան 1-40, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Ծխախոտագործների 1-65, Բուռնազյան 1-59, Սուվորով 1-33, Մուրացան 1-36, Լորիս Մելիքով 1-33, Բելինսկի 1-33, Ս․Դավիթ 4-18 համարների, Խորենացու 28-231 համարների, 1, 2 եւ 3-րդ փակուղիների եւ նրբանցքների, Տիգրան Մեծի 14-80 համարների եւ նրբանցքների, Բուռնազյան փակուղու, Երեւանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երեւանի պետական համալսարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: