Հուլիսի 30-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շրջանային փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:46-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ):