ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, երեկ երեկոյան ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը՝ ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձերբակալությունը, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է ՔՕ 38-332 հոդվածի հատկանիշներով՝ արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: