Lragir.am-ը  գրում է․ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունենալիք ելույթի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջացրել է հասկանալի մեծ հետաքրքրություն ու տարաբնույթ արձագանք, որոնք ուղղակի թե անուղղակի ձեւավորում են ելույթի բովանդակության վերաբերյալ ակնկալիքները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներքին հարցերից բացի, ելույթի ընթացքում կարեւոր խոսակցություն է ունենալու համահայկական օրակարգի վերաբերյալ:

Համահայկական օրակարգն այն է, ինչ պետք է թերեւս մշակված լիներ նախորդ քառորդ դարի՝ Արցախի հաղթանակին հաջորդած ժամանակաշրջանի ընթացքում, որպես հետպատերազմյա պետականաշինության եւ հաղթանակի ապահովագրման առանցքային երաշխիք, համազգային կոնսենսուսի պայմաններում:

Դրա փոխարեն սակայն, Հայաստանում ձեւավորվեց կառավարման մի քրեաօլիգարխիկ համակարգ, որը սկսեց կեղծել ընտրություններն ու պետականությունը խոշոր հաշվով, համազգային կոնսենսուսի փոխարեն «ձեւավորելով» գրեթե համազգային ատելություն իր հանդեպ: Այդ ամենն ուղեկցվում էր Արցախի եւ Հայաստանի մասին կենացներով, որոնց ներքո հայկական մեծ հաղթանակի մեծ մսխումն էր:

Ի վերջո, 2018-ի ապրիլ-մայիսին ձեւավորվեց որոշակի համահայկական կոնսենսուս՝ կոնսենսուս մինուս մեկ, եւ այդ մեկը ամենեւին Սերժ Սարգսյանը չէր, այլ այն համակարգը, որն առնվազն քառորդ դար քրեաօլիգարխիկ կոնսենսուս էր պետության դեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում