ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը այսօր Արցախում հանդիպել են իրենց զինծառայող որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ:

Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ:)»:

Արցախում անցկացվելու են Համահայկական 7-րդ ամառային խաղերը: ՀՀ վարչապետն Արցախ է մեկնել այդ առիթով: