Արարատի մարզում ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանների վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի և այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։