Օգոստոսի 5-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:20-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները նկատել են, որ քաղաքացին բավականին հեռացել է ափից և չի արձագանքում բարձրախոսի կանչերին: Այդ մասին հայտնում   են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Շորժայի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն ափից մոտ 60 մ հեռավորության վրա ջրից դուրս են բերել 1984 թ. ծնված Գ.Ա.-ին և ցուցաբերել առաջին բուժօգնություն: