Ռուսական «Победа» ավիաընկերություն ձմռանը կդադարեցնի Մոսկվայից դեպի Գյումրի իրականացվող չվերթները:

«Մինչ ամառային սեզոնի ավարտը ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները, որպեսզի իրենց հաճախորդները չհաըտնվեն վատ դրության մեջ: Սակայն արդեն ձմռանը այս չվերթի տոմսեր արդեն չեն վաճառվի»,- այս մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ չվերթների կասեցումը կապված է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վառելիքի պակասի հետ: Ավիաընկերությունում հայտարարել են ,որ «վառելիքի լիցքվորման ընկերությունը պարբերաբար վառելիքի պակաս էունեցել», իսկ ղեկավարությանն ուղղված դիմումներն արդյունք չեն տվել:

2019-2020 ձմեռային սեզոնը կգործի 2019 թվականի հոկտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի մարտի 29-ը:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am