Oգոստոսի 8-ին`ժամը 15:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժ.16:40-ին, մարվել՝ ժ.16:45-ին:

Պառավաքար գյուղի 9-րդ փողոցում այրվել է տներից մեկի տանիքը՝ մոտ 20 քմ և բակում խոտածածկույթ՝ 2500 քմ: